2020-ին Թուրքիա մեկնող իրանցի զբոսաշրջիկների թիվը կարող է անցնել 6 միլիոնը
դիտումներ: 530
Նրանց ճնշող մեծամասնությունը կանգ են առնում Վանում կամ մոտակա այլ շրջաններում: Նշվում է, որ Վանում գրեթե ողջ տարին հյուրանոցներն ակտիվորեն ամրագրում և զբաղեցնում են իրանցիները:
Իրանի գիտական էկոտուրիզմի վարչության պետ Ֆարիդ Ջավահերզադեն իրանցի զբոսաշրջիկների թվի աճը կապել է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան, լինելով մուսուլմանական երկիր, հարազատաբար է ընկալվում Իրանի ժողովրդի կողմից:
«Նախատեսում ենք, որ 2020-ին Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների թիվը կավելանաէ 20 տոկոսով և կհասնի 6 մլն 200 հազարի»,- ասել է իրանցի պաշտոնյան: