Մեկնարկել է ջերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարի գործով նիստը
դիտումներ: 405
Ջերմուկի շուրջ երկու տասնյակ բնակիչներ հայցադիմում են ներկայացրել՝ պահանջելով դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ. ապրիլի 29–ի՝ դրա հաստատումը։ Գործով երրորդ անձ է ներգրավվել ՀՀ ֆինանսների նախարարությունը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ն և ՇՄԱԳ փորձաքննությունների ՊՈԱԿ-ը։
Քաղաքացիների շահերը ներկայացնում է փաստաբան Նազելի Վարդանյանը։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչն է Խաչատուր Խաչատրյանը։