Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 70 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել


  
դիտումներ: 390

Թուրքիայի զինված ուժերում ծառայող 70 զինվորականի նկատմամբ «Ֆեթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) հետ կապի կասկածանքով ձերբակալման որոշում է կայացվել։

FETÖ-ի դեմ ընթացող հետաքննության շրջանակներում Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը որոշել է ձերբակալել օդուժում ծառայող 20 զինվորականի։

Իսկ Քոնյայի գլխավոր հանրապետական դատախազությունը նմանատիպ որոշում է կայացրել թուրքական զինուժի 50 ներկայացուցչի վերաբերյալ։ Կասկածյալների թվում կան նախկին և ներկա սպաներ (լեյտենանտներ, փոխգնդապետներ)։

Կասկածյալների հայտնաբերման և ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումներն Անկարա, Դիարբեքիր, Բուրսա, Քոնյա, Ստամբուլ, Բալըքեսիր և մի շարք այլ նահանգներում միաժամանակյա գործողություններ են իրականացրել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: