Չենք մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը. Ծառուկյան
«Խմբակցությունով հավաքվել ենք, քննարկել ենք, ահագին ժամանակ այդ հարցի շուրջ խոսում ենք: Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ԱԺ-ում մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, որ չի համապատասխանում այդ պաշտոնին:
Այսօր նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ կա ժամկետների խախտումներ, մենք չենք ուզում, որ մի բանը, որը իրավաբանորեն ապացուցված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա, ուզում եմ ասել բոլորին, որ ԱԺ-ն չի որոշում, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, լինի ՍԴ նախագահ, թե ոչ: Որոշողը Սահմանադրական դատարանն է: Դրա համար որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը»,-հայտարարեց Ծառուկյանը:
Հարցին, թե իրենք Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Մենք ոչ մի բան չենք տեսնում»: