Հենց դու էիր, որ ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու համար անհեթեթ մտքեր էիր հայտնում
Արսեն Բաբայան,ֆբ գրառում
Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ ՀՀ չորս ամենաբարձր պաշտոնյաներից մեկին եք գրություն ուղարկել։
Դուք գոնե հասկանո՞ւմ եք, որ այս աստիճանի փնթիությունը մեծ վտանգներ ունի։
Վով, ախպեր ջան, դու գոնե կրթված մարդ ես, լեզուներ գիտես, իրավաբանական կրթություն ունես․․․ բա էլ ո՞ւմ վրա հույս դնենք, որ կզսպի ԱԺ-ի մեծամասնության անգրագիտություններն ու ապօրինությունները։
Չնայած ինչ եմ է խոսում․․․ Հենց դու էիր, որ ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու համար անհեթեթ մտքեր էիր հայտնում։
Հ․Գ․ թողնես մենակ մեծ-մեծ փրթեն, թե բա ԱԺ աշխատակազմի ներքին աուդիտի ստորաբաժանումը նախկինում թույլ տրված թերություններ ա բացահայտել։ Տո դուք ուր, մասնագետն ուր։ Տեսանք էլի ձեր ընդունած ու հետո ստիպողաբար վերացված հրամաններն ու կարգադրությունները։ Գոնե ձեններդ կտրեք, ամոթ է․․․