Դե ուրեմն ժպտացեք, մեզ նկարում են. Նիկոլ Փաշինյանը կատակեց Կառավարության նիրստին
բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու երկու հազարից ավելի հյուր:
«Շատ կարևոր է արձանագրել, որ առաջիկա օրերին Հայաստանում սկսվում է Տեղեկատվական համաշխարհային կոնգրեսը, որը մեծամասշտաբ իրադարձություն է: Ունենալու ենք 2000-ից ավելի հյուրեր, այդ թվում՝ պաշտոնական պատվիրակություններ: Կարծում եմ՝ սա շատ կարևոր իրադարձություն է Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր աշխարհի քարտեզի վրա ևս մեկ անգամ ի ցույց դնելու և նոր խթան տալու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը: Իհարկե, միջոցառումն իսկապես մեծամասշտաբ է, և ես համոզված եմ, որ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Վարչապետի աշխատակազմը, նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկել՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- ասաց վարչապետը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ կոնգրեսին մասնակցելու են ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը հասնում է միլիարդավոր դոլարների: Հյուրերի թվում են լինելու նաև Քիմ Քարդաշյանը, Ալեքսիս Օհանյանը, Սերժ Թանկյանը և այլք:
Արձագանքելով Արշակյանի հայտարարությանը՝ վարչապետը կատակեց. «Սա նշանակում է, որ մենք կրկին լինելու ենք միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դե ուրեմն հարգելիներս ժպտացեք, մեզ նկարում են»: