Աշխարհի ամենահարուստ մարդը մեկնել է Թուրքիա
դիտումներ: 484
Ամերիկյան «Amazon» ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը Թուրքիա է մեկնել` մասնակցելու նախորդ տարի Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանը:
Ջեմալ Խաշոկջին ԱՄՆ–ի խոշորագույն և ամենահեղինակավոր թերթերից մեկի` «Washington Post»-ի լրագրող էր, որտեղ հանդես էր գալիս Սաուդյան Արաբիայի իշխանություններին քննադատող հոդվածներով:
Բեզոսը Խաշոկջիի թղթակցած այդ նույն թերթի սեփականատերն է դարձել 2013թ.:
Հիշեցնենք, որ 54-ամյա գործարարի կարողությունը կազմում է շուրջ 108 մլրդ դոլար: