Նեմցովը սպանվել է մահմեդականների հասցեին հնչեցրած բացասական արտահայտությունների պատճառով. Դադաև
"Росбалта" լրատվական գործակալության փոխանցմամբ` իրավապահ մարմիններում աղբյուրի տեղեկություններով` Դադաևը հայտարարել է, որ 2015թ. հունվար ամսին տեղեկացել է այն մասին, որ Բորիս Նեմցովը բազմիցս բացասաբար է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող մահմաեդականների, Մուհամեդ մարգարեի, ինչպես նաև հենց իսլամական կրոնի վերաբերյալ:
Լինելով ուժեղ հավատացյալ` Զաուրը չէր կարող նման բան թույլ տալ:
"Ըստ էության Դադաևը խոստովանել է հանցագործության իրականացման կազմակերպումը: Այդիսկ պատճառով ինչ-որ հնչեղ բացահայտումներ կամ ձերբակալություններ հետաքննության ընթացքում պետք չէ ակնկալել”, - նշել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Դադաևը մարտի 6-ին ձերբակալվել է Ինգուշեթիայի տարածքում: Այսօր Բասմանյան դատարանի կողմից բավարարվել է նրա ձերբակալման միջնորդությունը: