Սահմանադրական դատարանի դատավոր, անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան դիմելու իշխանական Իմ քայլը խմբակցության ներկայացրած որոշման նախագծի փակ քվեարկության արդյունքներ քիչ առաջ հայտնի դարձան:
132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը, քվեարկության արդյունքում 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, ձայները բաշխվել են 98 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ:
Սա նշանակում է, որ որոշումն ընդունվել է և առաջիկայում Ազգային ժողովը կդիմի ՍԴ, որպեսզի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցվեն: