Հայերեն   English   Русский  

Նենց մանկական անկեղծությամբ են զարմանում էս մարդիկ Ադրբեջանի վարքագծի վրա, ուզում ես կոնֆետ տաս


Անժելա Էլիբեգովա ,ֆբ գրառում


  
դիտումներ: 526

«Եթե Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ այդ երկիրը չի տեսնում խաղաղ բանակցությունների շարունակություն», - ասաց պատգամավոր Հովհաննես Իգիթյանը

սա առնվազն նշանակում ա,որ Իգիթյանը Ալիևի էրեկվա սփիչը լսել ա։ Իսկ եթե լսել ա, պիտի տեղյակ լինի, որ Ալիևը իմեննոյ իրա մասին խոսել ա,շեշտելով,որ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ողջ կազմով կողմ ա քվեարկել Ռուսաստանի օգտին։ Դրանից հետո Իգիթյանը ասում ա, դե եթե Լավրովը մեզ խրատ ա տալի "Արցախը Հայաստան է և վերջ"-ի համար, իրանց էլ թող տա։

Ավելին, երևի լսած կլինի նաև, որ Ադրբեջանը էս 25 տարի ա բանակցությունների սեղանի շուրջ իր դիրքորոշումից հետ չի կանգնել, նենց չի,որ առաջին անգամ ա ասում, որ Ղարաբաղը Ադրբեջան ա և վերջ։ Բայց գալիս ա բանակցությունների իրա օրակարգով։

Ավելին, երևի տեղյակ ա, որ Ադրբեջանը պարբերաբար հիշեցնում ա,որ խաղաղ բանակցությունները պրոդուկտիվ չեն ու ինքը դիմելու ա ռազմական տարբերակի։

Ավելին, նաև դիմել ա։
նենց մանկական անկեղծությամբ են զարմանում էս մարդիկ Ադրբեջանի վարքագծի վրա, ուզում ես կոնֆետ տաս,ասես գնա էն անկյունում խելիք սուս-փուս նստի





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: