Հայերեն   English   Русский  

Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


  
դիտումներ: 1790

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել․

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի ԱԲՈՎՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

Հիշեցնենք, որ 2019թ. հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով դեմքի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մուշեղ Աբովյանը Տավուշի մարզի Կողբ գյուղից էր, 28 տարեկան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: