Ուկրաինայում սպանվել է ադրբեջանական սփյուռքի ղեկավարներից մեկը
Պատահարը տեղի է ունեցել անցյալ գիշեր Կամենկա գյուղի մոտակայքում: Ջաֆարովի դին գտնվում է անջատողականների կողմից հսկվող տարածքում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցների` Ջաֆարովի հետ միասին հրազենային վնասվածքներ են ստացել նաև 3 ադրբեջանցի` Մահիր, Նուրլան և Էլման անուններով: Վերջիններս անհետ կորած են: Համաձայն տեղեկության` նրանց վրա կրակել են, երբ իրենք անասնապահական ֆերմայից անասուններին էին դուրս հանում:
Ըստ վերջին տեղեկությունների` Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը չի հաստատել վերոնշյալ ադրբեջանցիների վիրավորված լինելու լուրը: Այդ լուրը հաստատող փաստեր դեռ չկան:
“Ներկայումս Լուգանսկի շրջանային ոստիկանության հետ համատեղ աշխատանքներ են տարվում սպանվածի դին հարազատներին փոխանցելու ուղղությամբ”,- ասել է Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանության առաջին քատուղար Ասիմ Օսմանովը: