Հայերեն   English   Русский  

Իմ և որդուս հասցեին անհիմն մեղադրանք հնչեցրած բոլոր անձիք պատասխան կտան օրենսդրությամբ սահմանված կարգով


Գագիկ Համբարձումյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 511

Հարգելի գործընկերներ, հարազատներ, ընկերներ, սրտացավ քաղաքացիներ։

Երեկ իմ որդին դուրս գրվեց հիվանդանոցից, և ես ցանկանում եմ անել հետևյալ հայտարարությունը։ Հայտնում եմ բոլորիդ իմ խորին երախտագիտությունը վերջին օրերին իմ և որդուս հասցեին հնչեցված բարի խոսքերի և աջակցության համար։ Այս օրերին մեզ սփոփող ամենահզոր ուժը եղել է ձեր աջակցությունը։

Հոկտեմբերի 4֊ին տրված հարցազրույցում ես ներկայացրեցի նույն օրը տեղի ունեցած միջադեպի մանրամասները և անդրադառնալ դրան չեմ ցանկանում։ Չեմ ցանկանում անդրադառնալ նաև Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինության վարքագծին և արված հայտարարություններին, քանի որ հասկանալի է, որ այլ բան՝ քան փորձել ինչ֊որ կերպ արդարացնել այն, ինչ չունի արդարացում և ողջամիտ բացատրություն նրանք անել չէին կարող՝ ելնելով իրենց մարդկային որակներից։

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանին՝ ով հոկտեմբերի 5֊ին այցելեց "Աստղիկ" Բ/կ և ցանկացավ Վահագնին շուտափույթ ապաքինում։

Քանի որ իմ խախտված և ոտնահարված իրավունքները պաշտպանելուն իմ կողմից ձեռնարկված բոլոր ջանքերն անցան ապարդյուն՝ ես ստիպված եմ լինելու իմ իրավունքների պաշտպանության համար դիմել համապատասխան դատական ատյաններին՝ հայցելով արդար և բազմակողմանի քննություն։

Կրկին անգամ խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ բոլոր աջակիցներին և ցանկանում եմ հայտնել, որ հպարտ եմ իմ ընտանիքով, իմ կնոջով և իմ զավակներով։ Հպարտ եմ ավելի քան 3 տասնամյակ իմ անցած մասնագիտական ուղով և պատրաստ եմ պատասխանատվություն կրել ցանկացած հնչեցված մեղադրանքի համար, եթե դրանք սահմանված կարգով ապացուցվեն։ Միևնույն ժամանակ հավաստում եմ, որ իմ և որդուս հասցեին անհիմն մեղադրանք հնչեցրած բոլոր անձիք, անկախ իրենց դիրքից և զբաղեցրած պաշտոնից, պատասխան կտան օրենսդրությամբ սահմանված կարգով։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: