Սամբիստները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են Էմին Շիրոյանը (48 կգ), Դավիթ Հովսեփյանը (52 կգ), Նորայր Հովհաննիսյանը (56 կգ), Արամ Աղաջանյանը (60 կգ), Նարեկ Ամիրյանը (65 կգ), Նարեկ Առաքելյանը (70 կգ), Արսեն Կարապետյանը (75 կգ), Մամիկոն Ավետիսյանը (81 կգ), Հակոբ Ղայթանջյանը (87 կգ), Դավիթ Հարությունյանը (+87 կգ), իսկ աղջիկներից պայքարի են դուրս գալու Վարսիկ Գրիգորյանը (56 կգ) և Գայանե Պետիկյանը (68 կգ):
Հայ սամբիստների հետ մրցավայրում կլինեն մարզիչներ Մանվել Խոյեցյանը և Վովիկ Խոջայանը, պատվիրակության ղեկավարը Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն է: