Հայերեն   English   Русский  

Անգելա Մերկելը համոզել է Բարաք Օբամային Ուկրաինային զինամթերք չտրամադրել


  
դիտումներ: 790

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ ամիս Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հանդիպումից հետո որոշել է Ուկրաինային զինամթերք չտրամադրել: Գրում է NovostiNK.ru-ն:

«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտինգը:

"Երկու առաջնորդները կարծիքներ են փոխանակել և այն եզրահանգման եկել, որ այժմ դեռևս անհրաժեշտ չէ Ուկրաինային մահացու զինամթերք տրամադրել", - հայտարարել է դեսպանը Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում:

Դեսպանի խոսքով՝ Մերկելին հաջողվել է Օբամային համոզվել, որ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման շուրջ ձեռնարկվող դիվանագիտական և քաղաքական ջանքերին իրագործմանը հնարավորություն ընձեռել:

Սակայն գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում դեռևս դիտարկվում է Կիևին զինամթերք տրամադրելու նպատակահարմարությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: