Վիտալի Բալասանյանը մարտական ընկերս է, բայց քաղաքականությունով է զբաղվում, որը չեմ ընդունում. Մովսես Հակոբյան
դիտումներ: 661
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը եւ դրան հաջորդող տարբեր մեկնաբանություններին:
«Ես քաղաքականության հետ գործ չունեմ, զինվորական եմ, իմ գործն եմ անում, քաղաքականությունից անգրագետ եմ, խելքս չի գնում, քաղաքականությունը չեմ կարողանում հասկանալ»,-նշեց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ իր զարմիկը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խուլիգան է անվանում իր մարտական ընկերոջը, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Արմեն Գրիգորյանը չափահաս տղա է, քաղաքական գործիչ, իր հայտարարությունները չեմ մեկնաբանում»: