Փաստաբանը պահանջում է պաշտպանության միջոցներ ձեռնարկել Անժելա Թովմասյանի անվտանգությունն ապահովելու համար
«Քրեական գործով տուժող` Անժելա Թովմասյանի դիմումի հիմքում է ընկած գործով որպես կասկածյալներ ներգրավված` Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները (տես` http://nt.am/am/news/273924/):
Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի համապատասխան դրույթներով պահանջում եմ` որոշում կայացնել պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին: Մասնավորապես` ձեռնարկել Անժելա Թովմասյանի անձնական անվտանգության ապահովումը, նրա բնակարանի և Երևանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի պահպանությունը»,–ասված է Փոստանջյանի տարածած հայտարարությունում։