Հայերեն   English   Русский  

​Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ Սիրիա ներխուժելու պատճառով


  
դիտումներ: 537

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանության նախարարության և էներգետիկայի նախարարության դեմ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը թույլ է տալիս հետագայում լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել:

Ինչպես տեղեկացնում է BBC-ին, պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին հրամանատար Հուլուսի Աքարը, էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ պատժամիջոցների նպատակն է ստիպել Թուրքիային անհապաղ դադարեցնել հարձակումները Սիրիայում և վերադառնալ ԱՄՆ-ի հետ երկխոսության: Հակառակ դեպքում սպառնացել է Անկարային նոր պատժամիջոցներով:

Ավելի վաղ Թրամփը, ծանուցելով պատժամիջոցների մասին, գրել էր իր թվիթերում, որ կարգադրելու է կասեցնել առևտրային բանակցությունները Թուրքիայի հետ և վերականգնել պողպատի արտահանման 50-տոկոսանոց տուրքերը, որոնք մայիսին իջեցվել էին մինչև 25 տոկոս:

«Շուտով ես հրաման կստորագրեմ, որը թույլ կտա պատժամիջոցներ Թուրքիայի ղեկավարության գործող և նախկին պաշտոնական անձանց դեմ, ինչպես նաև այն մարդկանց դեմ, որոնք ապակայունացնում են դրությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: Ես պատրաստ եմ անհապաղ ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, եթե թուրքական առաջնորդները շարունակեն գնալ այդ վտանգավոր և ավերիչ ճանապարհով»,- գրել է Թրամփը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: