Հայերեն   English   Русский  

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք


  
դիտումներ: 546

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տրվել է պաշտոնական ընթրիք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վրաստանի վարչապետն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2017-ին՝ Էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: