Բարիկադներ և հարյուրավոր տուժածներ. իրավիճակը Կատալոնիայում էլ ավելի է թեժացել
Ավելի մեծ թվով քաղաքների է հասել անկարգությունների ալիքը, որը բարձրացավ անկախության հանրաքվեի անցկացման հետ կապված քաղաքական գործիչների դատավճիռների հետ: Ինքնավարության իշխանությունները հանդարտության կոչ են անում, այդուհանդերձ Բարսելոնան վերածվել է մարսյան դաշտի:
Ալիքը հասել է անգամ երկրի մայրաքաղաք՝ Մադրիդ, որի գլխավոր՝ Պուերտո դել Սոլ հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է եղել: Մայրաքաղաքի բնակիչները դատապարտում են երկրի արդարադատության չափից ավելի դաժանությունը և նույնիսկ պատրաստ են անցնել Կատալոնիայի անկախության կողմնակիցների շարքերը:
Ընդվզումը սկսվել է երկուշաբթի օրվանից: Վաղը՝ ուրբաթ, համազգային գործադուլ է նախատեսված: Ցուցարարները մտադիր են փակել ճանապարհները և օդանավակայանը: Բազմաթիվ պետություններ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս կա՛մ այս օրերին չմեկնել Իսպանիա, կա՛մ չափազանց զգույշ լինել: