Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների և Իտալիայի կապերի մասին՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Սպիտակ տանը:
Ամերիկյան առաջնորդի խոսքը մեջբերել է Սպիտակ տունը թվիթերի էջում:
«ԱՄՆ-ին և Իտալիային միավորում է մշակութային և քաղաքական ընդհանրությունը, որ հազարավոր տարիների պատմություն ունի՝ սկսած Հին Հռոմի ժամանակներից»,- ասել է Թրամփը:
Օգտատերերն ապշել են Թրամփի անգրագիտությունից:
Նախագահի բաժանորդներից մեկը շտապել է պատմության դաս տալ. «Պատմության դաս. Հին Հռոմը սկիզբ է առել մ.թ.ա. 8-րդ դարում և կործանվել է մ.թ. 5-րդ դարում: ԱՄՆ-ն ընդունել է Անկախության հռչակագիրը 1776 թ.: Ես կարոտում եմ այն նախագահին, որը կարդում է և գիտի պատմությունը»:
Սակայն եղել են և այնպիսիք, որոնք Թրամփի խոսքը փոխաբերություն են համարել, որն ընդգծում է ամերիկյան սահմանադրության և հռոմեական օրենքների իրավական կապը: