Լևոն Արոնյանը հետ է Կարուանայից կես միավորով
դիտումներ: 625
Նախավերջին տուրից հետո Արոնյան ունի 7 միավոր և առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: 7 միավոր ունեն նաև Վանգ Հաոն, Մագնուս Կարլսենը և մի շարք այլ մասնակիցներ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից այս տուրում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Մովսիսյանը:
Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը միմյանց դեմ մրցեցին և կիսեցին միավորը: Իրենց պարտիան ոչ-ոքի ավարտեցին նաև Սերգեյ Մովսեսյանը, Էլինա Դանիելյանը:
Մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ 10 տուրից հետո նրանք վաստակել են 7-ական միավոր։