Հայերեն   English   Русский  

Պոմպեոն թուրքերին հիշեցրել է, որ Թրամփը պատրաստ է Թուրքիայի դեմ ռազմական ուժ կիրառել


  
դիտումներ: 485

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ՝ Սիրիայում տիրող իրավիճակի առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում։

«Մենք խաղաղությունը գերադասում ենք պատերազմից, սակայն դուք պետք է իմանաք, որ ռազմական կամ վճռական գործողությունների անհրաժեշտության դեպքում, նախագահ Թրամփն ամբողջովին պատրաստ է այդպիսի գործողությունների», - ասել է Պոմպեոն։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն ու Թուրքիան մի քանի օր առաջ պայմանավորվել էին, որ Սիրիայի հյուիս-արևելքում 120-ժամյա հրադադարի ռեժիմ կհաստատվի, որի ընթացքում քուրդ զինյալները պետք է հեռանան Եփրատի արևելքից։ ԱՄՆ-ն աջակցելու է «Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) դուրսբերմանը տվյալ գոտուց։

Նախօրեին էլ թուրքական կողմը քրդերին հիշեցրել էր, որ ստեղծվելիք անվտանգության գոտու տարածքից նրանց դուրս գալուն մնացել է ընդամենը 35 ժամ, հակառակ դեպքում Անկարան կվերսկի հոկտեմբերի 9-ին սկսած «խաղաղության ակունք» ռազմագործողությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: