Թուրքիայի կանգառներից հավաքվել են քրիստոնեաների դեմ ատելության քարոզող պաստառները
Փայլանը այդ թեմայով գրավոր հարցում էր ուղարկել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին` պահանջելով պարզաբանել, թե ինչու և ինչպես են փակցվել այդ պաստառները:
Մեջլիսի հայ պատգամավորը Twitter-ում գրառում է կատարել և տեղեկացրել, որ հանդիպել է Քոնիայի քաղաքապետարանի աշխատակիցների հետ:
«Քրիստոնյաների և հրեաների դեմ ատելության քարոզ պարունակող պաստառները հավաքվել են բողոքների պատճառով: Ատելության քարոզի և ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարը շարունակվում է»,- գրել Փայլանը:
Հիշեցնենք, որ Քոնիայի կանգառներում տեղադրված հայտարությունների ցուցատախտակների վրա փակցված պաստառներում գրված էր. «Մի ընկերացեք հրեաների և քրիստոնեաների հետ: Նրանք մեկը մյուսին են ընկեր: Ով ձեզնից դառնա ընկեր նրանց, ուրեմն նա նրանցից մեկն է: Ալլահը ճիշտ ճանապարհի վրա չի դնի անիրավների համայնքին»: