Սփյուռքի հանձնակատարը Ֆրանսիայից կպահանջի հայկական հաստատություններում ապահովել անվտանգությունը
«Զրուցեցի Վարդապետ Հարություն Պզտիկյանի (Մխիթարյան միաբանության անդամ) հետ։ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է քան կարելի էր պատկերացնել»,-գրել է Սինանյանը:
Նա նկատել է, որ դա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների դեմ: Նա նման վանդալիզմը համարել է անընդունելի: «Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,-նշել է Սինանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին հայտնի էր դարձել, որ Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա։ Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր նաև, որ հարձակում է կատարվել Nouvelles d'Arménie-ի գրասենյակի վրա: