Հայերեն   English   Русский  

Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարարին


  
դիտումներ: 395

Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Վրաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին համաժողովին բարձրաստիճան մասնակցության համար: Տիգրան Ավինյանն իր հերթին շնորհավորել է Վրաստանին հաջողված համաժողով կազմակերպելու կապակցությամբ:

ՀՀ փոխվարչապետն ընդգծել է, որ հայ-վրացական հարաբերությունները անկախությունից ի վեր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա և դրանց զարգացման դինամիկան դրական է:

Տիգրան Ավինյանը ու Դավիթ Զալկալիանին կարևորել են վերջերս տեղի ունեցած Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան, ինչը կարևոր ազդակ է հանդիսացել երկու բարեկամ երկրների փոխգործակցության ամրապնդման համար:

Զրուցակիցները անդրադարձ են կատարել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով Հայաստանի ու Վրաստանի համագործակցությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային կայունությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը, հումանիտար ու մշակութային հարցերին, զբոսաշրջության զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելուն, ինչպես նաև մուտքի ընթացակարգերի պարզեցմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: