Հայերեն   English   Русский  

​Սկանդալի պատճառով հրաժարական է տվել Ճապոնիայի էկոնոմիկայի նախարարը


  
դիտումներ: 333

Ճապոնիայում էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Իսյու Սուգավարան հրաժարական է տվել՝ կապված ընտրողներին կաշառելու սկանդալի հետ: Այդ մասին հաղորդում է Japan Times-ը:

Աղմուկը բարձրացել է այն ժամանակ, երբ Shukan Bunshun շաբաթաթերթը նյութ է հրապարակել, որում ասվում է, որ նախարարի քարտուղարը նրա կողմնակիցներից մեկի ընտանիքին 20 հազար իեն (185 դոլար) կաշառք է տվել: Բացի այդ, նա երկար տարիներ ընտրողներին որպես կաշառք սեխ, ծովամթերք և այլ ապրանքներ է բաժանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: