Հայերեն   English   Русский  

Էրդողանը դատի է տվել ֆրանսիական ամսագրի խմբագրին ու լրագրողին


  
դիտումներ: 574

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը բողոք է ներկայացրել երկրի դատախազություն՝ ընդդեմ ֆրանսիական «Le Point» ամսագրի խմբագիր Էթյեն Գերնելի և լրագրող Ռոմեն Գաբերտի։

Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընը 11 էջանոց հայց է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պատիժ սահմանելով ամսագրի խմբագրի և լրագրողի հանդեպ՝ նախագահին վիրավորելու հոդվածով։


Բանն այն է, որ Էրդողանին զայրացրել է ֆրանսիական ամսագրի նոյեմբերի 24-ին լույս տեսած համարի շապիկը, որին պատկերված է իր լուսանկարը՝ զինվորական ողջույն տալիս՝ «Ավերող» գրությամբ։ Շապիկին նաև տեղ է գտել «Էթնիկ զտում՝ Էրդողանի մեթոդը։ Արդյո՞ք պետք է թույլ տանք Էրդողանին սպառնալ Եվրոպային» գրությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: