Հայերեն   English   Русский  

Տասը զոհ Ճապոնիայում տեղատարափ անձրևների հետևանքով


  
դիտումներ: 818

Տասը մարդ է զոհվել, ևս չորսը համարվում են անհետ կորած տարերային աղետի հետևանքով, որ Ճապոնիայի Տիբա և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներին պատուհասել է տեղատարափ անձևներով: Այս մասին տեղեկացնում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստակայանին:

Հաղորդվում է, որ Տիբա պրեֆեկտուրայում կես օրում եղել են այնքան տեղումներ, որքան ամսական նորմն է, ինչը հանգեցրել է յոթ գետերի հունից դուրս գալուն: Տասը զոհվածներից ութը Տիբա պրեֆեկտուրայից են, մնացած երկուսը՝ Ֆուկուսիմայից:

Ավելի վաղ հաղորդում էին վերահաս թայֆունից ութ զոհվածների և երկու անհետ կորածների մասին: Նշվում էր, որ մարդիկ զոհվել են առաջացած սողանքների, գետերի հունից դուրս գալու և ավտոմեքենաների սուզվելու հետևանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: