Հայաստանի շախմատի հավաքականների 5-րդ տուրի մրցակիցները
դիտումներ: 651
Կանանց մրցակիցները Վրաստանի ներկայացուցիչներն են:
Այժմ տղամարդկանց թիմը 4 առաջատարներից է: 7-ական միավոր ունեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Անգլիայի ընտրանիները: Կանանց հավաքականը 5-րդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատարը 8 միավորով Ռուսասանն է:
Նախորդ տուրում տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Ոիկրաինայի, կանանց հավաքականը`Իսպանիայի հետ:
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում է Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից