Հայերեն   English   Русский  

Արսեն Ջուլֆալակյանը հանդիպել է Երևանի Ե. Չարենցի անվան N 67 հիմնական դպրոցի աշակերտների հետ


  
դիտումներ: 1226

Մարտի 11-ին, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, 2014 թ. աշխարհի չեմպիոն, 2012 թ. օլիմպիադայի արծաթե մեդալակիր, 2009 թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն այցելել է Երևանի Ե. Չարենցի անվան N 67 հիմնական դպրոց:

Անվանի մարզիկն աշակերտներին պատմել է իր մարզական կենսագրության և անցած ուղու մասին, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին, մասնավորապես նա անդրադարձել է այն բուռն զգացումներին, որն ունեցել է պատվո ամենաբարձր պատվանդանին կանգնելու ժամանակ, ներկայացրել է նաև իր նախասիրությունները սպորտից դուրս, խոսել իր ամենամեծ երազանքի՝ օլիմպիական ոսկին նվաճելու մասին:

Արսեն Ջուլֆալակյան

Արսեն Ջուլֆալակյանը դպրոցականներին հորդորել է լավ սովորել, անպայման համատեղել սպորտը և կրթությունը` վկայակոչելով իր անձնական փորձը:

Հանդիպման ավարտին աշակերտները զարմացրել են անվանի մարզիկին՝ տարբեր մարզաձևերից իրենց ցուցադրական ելույթներով:

Մարտի 12-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակներում հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանն այցելելու է Երևանի Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոց:

Արսեն Ջուլֆալակյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: