Կալիֆոռնիան կրկին կրակի ճիրաններում
Ըստ պաշտոնական տվյալների՝ Կալիֆոռնիայում տարերքը ոչնչացրել է մոտ հարյուր շինություն, 80 հազար տուն գտնվում է վտանգավոր գոտում: Հրդեհները մոտենում են Լոս Անջելեսին Բևերլի Հիլզի կողմից: Նախորդ գիշեր իշխանությունները հայտարարեցին Բրենթվուդ շրջանի տարհանման մասին, որտեղ նշանավոր մարդկանց կալվածատներն են:
Դերասան և նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը պատմել է իր թվիթերում, որ ստիպված է եղել լքել իր տոնը գիշերը ժամը 3-ին: Նա կոչ է արել բոլորին հնարավորինս լրջորեն վերաբերվել տարհանմանը:
Բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը գրել է միկրոբլոկում, որ հրդեհը Լոս Անջելեսում հանաք բան չէ: Նա բողոքել է, որ տարհանումից հետո երկար ժամանակ տեղ չի գտել ընտանիքով տեղավորվելու համար:
Օդերևութաբանները նշում են, որ մոտավորապես մեկ օր տարածաշրջանում բարենպաստ եղանակ կլինի հրդեհների դեմ պայքարելու համար, սակայն այնուհետև եղանակը կրկին կարող է վատանալ: Սպասվում է, որ դարձյալ ուժեղ քամի կլինի՝ նպաստելով հրդեհի տարածմանը: