Ռումինիայի Կոնստանցա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը դարձել է չեմպիոն:
«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը։ Կհանդիպենք շուտով` մեր սիրելի հայրենիքում։ Սիրում եմ բոլորիդ»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Ստեփանյանը: