Մշակութային շաբաթ
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Շունն ու կատուն» ներկայացումը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Սիրային իրարանցում» ներկայացումը:
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 19:30-ին, Բոհեմ թատրոնում տեղի կունենա «Տանը մնացի՞» մոնոներկայացումը:
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Մորգանի խնամին» երաժշտական ներկայացումը:
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա «Վաղը ուշ կլինի» ներկայացումը:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) ներկայացնում է` Սվետլանա Հովհաննիսյանի /մեցցո սոպրանո/ մենահամերգը:
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Միհրան Ծառուկյանի մենահամերգը:
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Գեղեցկուհին ու հրեշը» ներկայացումը: