Կամերային նվագախումբը հանդես եկավ երեք ճանաչված սաքսոֆոնահարների հետ
Համերգին ելույթ ունեցան Ասյա Ֆատեևան (Գերմանիա), Նոբույա Սուգավան (Ճապոնիա) և Արնո Բորնկեմպը (Նիդերլանդներ), ովքեր մեկ երեկոյի ընթացքում միավորվեցին՝ հանրությանը ներկայացնելով սաքսոֆոնի ինքնատիպ երանգները:
Երեկոյին հնչեցին այս գործիքի ու նվագախմբի համար գրված Ալ. Գլազունովի, Հենրի Քոուելի, Լեո Դելիբի, Ժյուլ Մասնեի, Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործությունները:
Դիրիժոր Հարություն Արզումանյանը դրական է գնահատում երեք սաքսոֆոնահարների հետ համագործակցությունը:
«Երեք սաքսոֆոնահարներն էլ, իրոք, վիրտուոզներ են, Հայաստան են եկել տարբեր երկրներից: Նրանք ելույթներով հանդես են գալիս աշխարհի լավագույն կոլեկտիվների հետ»,-նշում է Հարություն Արզումանյանը՝ ընդգծելով, որ երաժիշտները մշտապես ջերմ ընդունելության են արժանանում բոլոր այն երկրներում, որտեղ ելույթ են ունենում: Հայաստանը ևս բացառություն չէր. սաքսոֆոնահարներին բաց չթողեցին առանց բիսերի՝ Խաչատրյանի և Պիացոլայի ստեղծագործությունների ինքնատիպ մեկնաբանության: