Հայերեն   English   Русский  

Արսեն Բաբայանը ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-ից


  
դիտումներ: 395

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել: Բաբայանի նկատմամբ որոշում էր կայացվել կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: Խափանման միջոցը փոփոխելու համար երաշխավորագիր էին ներկայացրել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը և Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը:

Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել այդ մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: