Ներկայացաված նոր օրինագծով ԱԺ նախագահը հնարավորություն կունենա մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին
Նրա խոսքով՝ շնորհիվ այդ օրենսդրական փաթեթի, կապահովվի Ազգային ժողովի նախագահի պատշաճ մասնակցությունը Անվտանգության խորհրդի նիստերին՝ համապատասխան իրավազորության շրջանակում նպաստելով ԱԺ, նրա կառույցների եւ հենց ԱԽ գործառույթների արդյունավետ գործառնմանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, եւ, հետւաբար, խորհրդարանի նախագահը պետք է պարզապես իրավունք ունենա եւ հնարավորություն՝ մասնակցելու նման նիստերին։
Գործընկերների հարցին, թե կարող է արդյոք խորհրդարանի նախագահի փոխարեն նիստերին մասնակցել նրա տեղակալներից մեկը, եթե նախագահն ինքը ինչ-ինչ պատճառներով չի կարող անել դա, Կարապետյանը պատասխանեց, որ, ամենայն հավանականությամբ, նման դեպքերում փոխնախագահին նման հնարավորություն կընձեռվի։
Իր հերթին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք Ազգային ժողովի նախագահը Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում կարող է ներկայացնել իր օրակարգը եւ մասնակցել քվեարկությանը։ Ի պատասխան՝ հեղինակը ճշգրտեց, որ խորհրդարանի ղեկավարը չի կարող մասնակցել միայն քվեարկությանը, բայց կարող է մասնակցել մնացած բոլոր գործընթացներին, այդ թվում եւ ազգային անվտանգության ռազմավարության եւ օրակարգի ձեւավորման գործընթացին։