ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բողոքարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը
որով ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի:
Տեղեկությունը հաստատել է ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը։
Օրբելյանը պահանջել էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրաման»-ն անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել և հարկադիր պարապուրդի գումարը վճարել:
«Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասել է նա, սակայն, բողոքի վերաբերյալ մանրամասներ չի հայտնել: Ավելի վաղ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Ղարիբյանն Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մի քանի հիմնավորումներ էր ներկայացրել, սակայն հիմնական երկու պատճառները հետևյալն էին՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքը, համաձայն որի՝ արգելվում է երկու և ավելի պաշտոնների համատեղումն ու Օրբելյանի հայերենի չիմացությունը: