ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի երրորդ տուրում Հովհաննես Գաբուզյանը A ենթախմբում մրցեց ԱՄՆ-ից Ջեֆրի Հիոնգի հետ:
Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: B ենթախմբում Տիգրան Հարությունյանը կիսեց միավորը Ջասթին Վանգի հետ (ԱՄՆ):
Սենթ Լուիսի մրցաշարն անցկացվում է համանուն քաղաքում և կեզրափակվի նոյեմբերի 18-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 36 հազ. ԱՄՆ դոլար: