2020 թվականի պետական բյուջեն հեղափոխական չէ, մենք դեմ ենք քվեարկելու. ԲՀԿ պատգամավոր
«2020 թ. պետական բյուջեն ամենևին հեղափոխական չենք համարում, և տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս բյուջեով մենք չենք կարող հասնել այն նպատակներին, որոնք քաղաքական հեղափոխության ընթացքում մեր ժողովրդի մոտ առաջացել են: Այս բյուջեով տնտեսական հեղափոխությունն իրողություն չի կարող դառնալ»,- ասաց Մելքումյանը:
Նա նաև հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2020 թ. պետական բյուջեի նախագծին:
«Մենք այս պետական բյուջեի նախագծին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետև այն չի կարող սպասարկել մեր պետության ու ժողովրդի շահը»,- ասաց Մելքումյանը:
Ազգային ժողովը 2020 թ. պետական բյուջեի նախագիծը կքննարկի նոյեմբերի 12-ին մեկնարկած հերթական քառօրյա նիստերի ընթացքում: