Հայերեն   English   Русский  

Թուրքիան դատապարտել է Սիրիայում հայ քահանայի սպանությունը


  
դիտումներ: 723

Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Սիրիայում հայ կաթոլիկ քահանայի սպանության կապակցությամբ:

Արտգործնախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Ցավով տեղեկացնաք Սիրիայի հայ համայնքի անդամ հոգևորականի մահվան մասին, որի դեմ նողկալի հարձակումը տեղի էր ունեցել PYD/YPG/PKK («Ժողովրդավարական միություն կուսակցություն/Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր/Քուրդիստանի բանվորական կուսակցություն»)ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան դատապարտում է կատարվածը ու ցավակցում Սիրիայի ժողովրդին:

«Տարածաշրջանում գործող և բոլոր սիրիացիներին, այդ թվում նաև քրիստոնյաներին շարունակաբար թիրախավորող ԻՊ և PYD/YPG/PKK ահաբակչական կազմակերպությունները բնական կասկածյալներն են»,- ասվում է հայտարարության մեջ:

Վերջում նշվում է, որ «Սիրիայում ծագող ահաբեկչության բոլոր տեսակների դեմ վճռականորեն պայքարող Թուրքիան, այս ահաբեկչական հարձակման ոճրագործներին գտնելու համար էլ գործելու է միջազգային հանրության հետ միասին»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: