Հայերեն   English   Русский  

Այն մեթոդները, որոնցով այսօր դատավորներն աշխատում են, ուղղակի միջնադար է. Աղվան Վարդանյան


  
դիտումներ: 395

Ցանկացած լրջախոհ մարդ, եթե հետեւի դեպքերի ընթացքին տեսնի՝ ինչ է կատարվում, չի կարող չտեսնել այն բիրտ ճնշումները, որ կան դատական համակարգի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պատգամավոր,

ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը՝ ով մասնակցում է Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի համաժողովին:

«Այն մեթոդները, որոնցով այսօր դատավորներն աշխատում են, դա ուղղակի միջնադար է: Այսօր Հայաստանն իրավական պետություն չէ: Այն, ինչ կատարվում է դատարանների հանդեպ մի քանի գործերով, ինչ կատարվում է ՍԴ-ի հանդեպ հեռահար նպատակներով, ակնհայտ է, որ այստեղ իրավական պետություն գոյություն չունի»,-ասաց Աղվան Վարդանյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: