Հայերեն   English   Русский  

Ասադը հայտարարել է ԱՄՆ-ից նավթի հափշտակման փոխհատուցում պահանջելու մտադրության մասին


  
դիտումներ: 663

Սիրիան ՄԱԿ-ում հարց է առաջադրելու սիրիական նավթը զավթելու կապակցությամբ և պահանջելու է փոխհատուցում ԱՄՆ-ից: Այս մասին Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «ՌԻԱ նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, որը ցուցադրվել է «Ռոսիա 24» հեռուստատեսությամբ:

Ընդ որում, նա ՄԱԿ-ը բնորոշել է որպես «կիսապետություն, որը կառավարում են բանդիտական խմբավորումներ՝ ելնելով ուժի սկզբունքից»:

«Իհարկե, <...> ես, դուք և շատերն աշխարհում գիտեն, որ ՄԱԿ գոյություն չունի, քանի որ գոյություն չունի միջազգային իրավունք: <...> Մենք հիմա ապրում ենք մի աշխարհում, որը նման է անտառի և այժմ ավելի մոտ է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի աշխարհին, ոչ թե դրանից հետո: Այդ իսկ պատճառով մենք բողոքներ կներկայացնենք, բայց դրանք կմնան դարակներում»,- հավելել է Սիրիայի առաջնորդը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: