Սա պետություն է և վե՛րջ.Խոսրով Հարությունյան
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ելույթը
ներկա փուլում արտաքին մարտահրավերներին և սպառնալիքներին արդյունավետ դիմագրավելու հանրային հավաքական կարողություների ձևավորման անխուսափելի անհրաժեշտության մասին և փորձում ենք գնահատել այդ խնդրում իշխանությունների գործունեությունն ու գործողությունները:
Քանի որ ինձ նախորդող ելույթ ունեցողների խեսքը շատ փաստառատ էր, ես իմ խոսքում կփորձեմ, առանց կոնկրետ փաստերին անդրադառնալու, տալ մեզանում առկա իրավիճակի և երևույթների բաձևումներ, որոնք, ըստ իս, կարող են օգտակար լինել այդ փաստերը մեկնաբանելու համար: Սա՝նախաբանի կարգով, իսկ հիմա՝ ըստ էության:
Անցյալ տարվա քաղաքացիական հուժկու պոռթկմամբ արձանագրվեց մեր ժողովուրդի վճռականությունը՝ հանրային կյանքը ձերբազատել այն արատներից, որոնք ուղեկցում էին մեզ դեռևս 90-ականներիցսկսած և լուրջ խոչնդոտներ էին հարուցում մեր քաղաքացներին՝արդար ևարժանապատիվ կյանքով ապրելու խնդրում:
Անցյալ տարվա իշխանափոխությամբ հանրությունը ձևավորեց հանրային կյանքում իրավամբ հեղափոխական փոփոխությունների իրականացման իր օրինական սպասելիքները՝ նոր իշխանություններին տալով լեգիտիմ մանդատ օրենքի և օրինականության պայմաններում,իրավունքի գերակայության ապահովմամբ,արմատական բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով հանրային օրգանիզմը առողջացնել՝ հաստատելով արդարություն և ձերբազատելով մեր իրականությունը կոռուպցիայից, հովանավորչությունից, սոցիալական բևեռացման նախադրյալներից, իշխանության չարաշահման համակարգային դսևորումներից, մոնոպոլիաներից և անառողջ մրցակցության կապանքներից:
Հանրության հիմնական հատվածի մոտ արդարև ձևավորված էր համոզմունք, որ դրսևորելով քաղաքական կամք և պրոֆեսիոնալիզմ, գնալով այդ արատները ծնող պատճառների վերացման համակարգային լուծումներին, իշխանությունները կկարողանան նոր շունչ հաղորդել մեզանում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության ինստիտուցիոնալ զարգացումներին: Ավելին, կար ընդգծված վստահություն, որ իշխանությունները, համախմբելով հանրության կարողությունները տնտեսության դինամիկ զարգացումը երաշխավորող ինստիտուտների արդիականացմանն ուղղված իրենց նախաձեռնությունների շուրջ,կձգտեն մի նոր մակարդակի բարձրացնել արտաքին ոչ բարենպաստ մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելու մեր հավաքական կարողսությունները՝ անշրջելի իրավաքաղաքական երաշխիքներ ձևավորելով երկարաժամկետ հորիզոնում Երկրի մրցունակ և անվտանգ զարգացման համար:
Եթե կուզեք, հեղափոխություն ասածը, ըստ էության,հանրային կյանքումնշված փոփոխությունների հանդեպ հանրության սպասելիքների բավարարումը երաշխավորող համակարգային բարեփոխումների իրականացումն է և ուրիշ ոչինչ:
Արդյո՞ք նման ռազմավարական կարևորության խնդիրներ լուծելու համար առկա էին անհրաժեշտ քաղաքական նախադրյալներ: Անկասկած՝ այո՛: Անկախության ողջ ժամանակաընթացքում ոչ մի իշխանություն չի ունեցել այդ աստիճանի վստահության մանդատ, ինչպիսին՝այսօրյա իշխանությունները: Որևէ Կառավարութուն չի ունեցել Ազգային Ժողովում այնպիսի մեծամասնություն, հետևաբար և քաղաքական աներկբա աջակցություն, ինչպիսին այսօրվա Կառավարությունը: Արդյո՞ք արմատական բարեփոխումներ իրականացնելու համար էլ ավելի բարենպաստ պայմաններ են անհրաժեշտ: Իհարկե ո՛չ: Սակայն,արդյո՞ք,իշխանության գալուց մեկ և կես տարի անց, կարելի է համոզված պնդել, որ իշխանությունները գիտակցեցին իրենց պատմական առաքելությունը և առավելագույնս արդյունավետ օգտագործեցին իրենց ընձեռնված այդ բացառիկ հնարավորությունները: Ցավոք,առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել՝ ո՛չ:
Հանրային կյանքը առողջացնելու և արատավոր բարքերից ձերբազատելու նպատակով քաղաքական օրակարգ ձևավորելու և այն քայլ առ քայլ իրականացնելու, հանրությանը համախմբելու, ազգային և հայանպաստ զարգացումներին նոր խթան հաղորդելու, տնտեսությանան նախադեպզարգացման ինստիտուցիոնալ նախադրյալներ ձևավորելու փոխարեն հանրությունը ականատես եղավ նշյալ արատների իբր վերացմանն ուղղված իշխանությունների քաղաքական կամքի իմիտացիաներ կայացնող հատվածային, ընտրողական և ոչ համակարգային մոտեցումների: Ավելին, մենք ականատեսն ենք հասարակության շրջանում բաժանարար գծեր ձևավորելու, սևերի և սպիտակների բաժանելու միջոցով հանրությունը պառակտելու և ներքին թշնամու կերպար ձևավորելու ոչ մի հեռանկար չխոստացող քայլերի:
Արդյունքում ոչ միայն չեն ձևավորվել վերը նշված արատների (կոռուպցիա, հովանավորչություն, խոշոր բիզնեսի հետ ոչ ֆորմալ սերտաճում, խնամիական կապեր, բյուջետային միջոցների անարդյունավետ և ոչ նպատակային վատնումներ և այլն) վերացման համակարգային լուծումները, այլև հանրության լայն հատվածի մոտ գնալով ամրապնդվում է այն համոզմունքը, որ իշխող քաղաքական ուժը խոսքով ասում է մի բան, իսկ գործնականում՝ իշխանությունն օգտագործում է սեփական քաղաքական հայեցողությամբ: Այլ կերպ ասած հանրային օգտագործման արատները վերացնելու փոխարեն իշխանությունը դրանք ավելի է խորացնում, ընդ որում զուգահեռ ձևավորելով իր քաղաքական որոշումների ընդունումը պարզունակ և մակերեսային մեկնաբանություներով հանրությանը հրամցնելու պետական կառավարման վնասաբեր պրակտիկա (100 փաստերըայդ ժանրի կլասիկային են հավակնում):
Նոր սերնդի բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով տնտեսությունը աննախադեպ զարգացնելու, ազքատությունը կրճատելու, գործազրկությունը նվազեցնելու, բևեռացումը մեղմելու, քաղաքացու սոցիալական վիճակը հետևողականորեն բարելավելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն մենք տեսնում ենք սեփական քաղաքական ազդեցությունն իշխանության բոլոր թևերի նկատմամբ հաստատելու անթաքույց նախաձեռնություններ, որոնք վտանգում են մեզանում ժողովրդավարությունը անշրջելի դարձնող իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքների կենսագործումը: Անարդարությամբ՝ արդարություն չեն հաստատում, չէ՞որ սա ակներև ճշմարտություն է:
Մենք ականատես ենք հանրային կարևորության խնդիրներում քաղաքական նպատակահարմարությամբ առաջնորդվելու, հասարակական կյանքում հանդուրժողականության և ներդաշնակության միջավայրի ձևավորման կարևորությունը չգիտակցելու իշխանությունների գործելաոճին:
Այսօր այլևս բավարար են փաստերը պնդելու համար, որ իշխանությունները, նախապատվությունը տալով‹‹զանգովի արդարադատությանը››,փորձում են քրեական օրենսդրությունըօգտագործել քաղաքական հետապնդումների նպաատակով՝ իրենց պոտենցյալ օպոնենտներին չեզոքացնելու համար:
Բանը հասել է նույնիսկ նրան, որ իշխանությունների հասցեին քննադատությունը որակվում է որպես հակահեղափոխություն:
Իշխանությունների հասցեին ամենասուր քննադատությունն անգամ, անկախ քննադատողից,միայն այն հիմքով, որ ուղղված է օրվա իշխանություններին, չի կարող որակվել որպես հակապետական գործունեություն կամ դավադրություն:
Առավել քան ակնհայտ է, որ այդ հիմքով քննադատության մերժումը վտանգում է մեզանում քաղաքական այլակարծությունը և խոսքի ազատությունը,անվերականգնելի վնաս հասցնում հանրային համերաշխությանը ժողորադավարության ձևավորման գործընթացին:
Թերևս որպես իշխանությունների այդ գործելաոճի հետևանք պետք է որակել մասնավորապես Հայելի ակումբի հանդեպ աննախադեպ ոտնձգությունը, որը ուղղակի սպառնալիք է քաղաքական այլակարծությանը և խոսքի ազատությանըև ցավոք, մենք չենք տեսնում իշխանությունների կողմից այդ սպառնալիքին ադեկվատ արձագանք:
Չեմ կարող չանդրադառնալ մեր իրականության մեկ այլ պաթոլոգիական դրսևորմանը ևս: Խոսքս այն մասին է, որ սեփական խոստումների իրականացման անկարողությունը իշխանությունները փորձում են քողարկել ներքին թշնամու կերպարի ձևավորման անպտուղ գործելաոճով: Ընդ որում թշնամու կերպարում, որպես կանոն, ներկայացվում է դեմոնիզացված նախկին իշխանությունը:
Մինչդեռ որևէ մեկնաբանություն չի պահանջում այն իրողությունը, որ բոլոր ժամանակների հայաստանյան իշխանությունների թշնամին դրսում է,որնիր մասին զգացնել տալու առիթը բաց չի թողնում՝թե՛ իր ռազմատենչ հայտարարություններով և թե՛ հակամարտության գոտում և մեր սահմաններին ռազմական սադրանքներով, փորձելով հնարավորինս խոչնդոտել (իսկ հնարավորության դեպքում նույնիսկ ձախողել) հայկական երկու պետությունների բնականոն զարգացումը:
Ես կարծում եմ, որ անցյալին պետք է անդրադառնալ, բայց ոչ թե քաղաքական պիտակավորման կամ քաղաքական հակառակորդներին անպտուղ դատափետման նպատակով, այլ բացառապես անցյալից դասեր քաղելու և ապագան, այդ դասերի հաշվի առմամբ, կառուցելու նպատակով:
Ներսում թշնամի փնտրելը կամ թշնամու կերպար ձևավորելը խթանում է բռնությունը և պարարտ հող ձևավորում քաղաքացիական բախումների համար:Վերջինս որևէ հիմնավորմամբ չի կարող արդարացվել:Պատմությունը մեզ չի ների:
Մենք նաև պետք է փաստենք, որ երբեք քաղաքական բանավեճի բառապաշարը այս չափաղքատիկ և, բառիս բուն իմաստով, փողոցային չի եղել: Այն ոչ միայն արժեզրկում է քաղաքական խոսքը, այլև քաղաքական գործընթացների հանրային կարևորությունը:
Լուրջ մտահոգություններ են ձևավորվել նաև արտաքին հարաբերությունների բնագավռում՝ ի մասնավորի արտատարածաշրջանային ազդեցիկ դերակատարների հետ հարաբերությւններում և արցախյան հակամարտության կարգավորման խնդրում:
Ներկա փուլում իրերի վիճակի նույնիսկ այս հակիրճ և, անշուշտ, ոչ համընդգրկուն մեկնաբանությունները հիմք են տալիս պնդելու, որմեր իրականությունըմեկ բառով կարելի բնութագրել որպես անորոշություն, ես կասեի, մեծ անորոշություն:
Եվ այդ անորոշության պատճառը կայանում է հետևյալում: Նախ իշխանությունների մոտ մեր պետության և պետականաշինության տեսլականի բացակայությունն է: Նույնիսկ մինչև 2050թ զարգացման հետանկարի ներկայացումը, այդ թվում ազգային անվտանգության ծառայության կամ ֆուտբոլի ազգային հավաքականի մասով,որևէ լուրջ մեկնաբանությունների արժանի չի: Իշխանությունները չունեն նաև առանձին ոլորտներում, սկսած ջրային ռեսուրսների կառավարումից մինչև կրթություն կամ առողջապահություն,առկա խնդիրների լուծման որևէ ռազմավարություն:
Տեղին է հիշել Սենեկայի հայտնի իմաստնությունը՝ոչ մի քամի չի կարղ լինել համընթաց, եթե չգիտես ուր ես լողում:
Այդ անորոշությունը առավել տագնապալիեն դարձնում մեր իրականության մյուս գլխավոր մարտահրավերները՝ պոպուլիզմն ու քաղաքական անձեռնահասությունը, ոչ կոմպետենտությունը: Համոզված եմ, որ այն մտահոգություններն ու տագնապները, որոնց անդրառնում ենք մենք մեր վերլուըծություններում,լոկ հետևանք են այդ երկու համակարգային բնույթ կրող արատների:
Անշուշտ անհրաժեշտ է առանձնահատուկ վերլուծության ենթարկել մեզանում պեպուլիզմի քաղաքական հաղթարշավը, այնապահովող քաղաքական և իրավական նախադրյալների ձևավորման պատճառները:Հուսով եմ Վերնատունը առաջիկայում կնախաձեռնի դրանց շուրջ հանրային ծավալուն դիսկուրս:
Սակայն անկախ այդ ամենից, ըստ իս, պոպուլիզմը,քաղաքական ոչ կոմպետենտությունը և դրանցով սնվող մարտնչող հեղափոխականությունը այսօր մեր բանական զարգացման գլխավոր խոչնդոտներն ու մարտահրավերներն են, որոնց հաղթահարումը, անշուշտ առանց լուրջ կորուստների,հնարավորություն կտա հանրությանը այս իրավիճակից դուրս գալ ավելի առողջացած և հասունացած՝ երկիրը բարձրացնելով զարգացման մի նոր ավելի բարձր գալարի: Համոզված եմ, որ մեզ կհաջողվիբռնել պատմության այդ քննությունը:
Մենք ունենք հանրային օրգանիզմնիրավամբ առողջացնելու ունիկալ շանս և իրավունք չունենք այն մսխելու:
Թերևս այսքանով ես կսահմանափակվեմներկա իրավիճակի վերաբերյալ իմ մեկնաբանություններում՝ արձանագրելով, որ այս ամենի արդյունքում իշխանություններին չի հաջողվումհանրային ողջ մտավոր և հասարակական-քաղաքականռեսուրսը մոբլիզացնել ևուղղել արտաքին մարտահրավերներին դիմագրավելու էլ ավելի արդյունավետ ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորմանը:
Ուստի ստեղծված իրավիճակը չի կարող անտարբեր թողնել մեր երկրի անվտանգ ապագայով մտահոգված ցանկացածքաղաքացու և հատկապես նրանց ում քաղաքական անցյալը նաև պարտավորեցնող է:
Այսառումովհարկ է կարևորել Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի սույն նախաձեռնությունը, որով հանրային ուշադրությունը հրավիրվում էներկա փուլում ներքաղաքական անհետաձգելի օրակարգ ձևավորելուև այն իրականացնելուգործիքակազմ և լուծումներ գտնելուխնդրի հրատապությանը ևայդ նպատակովներքաղաքական դիսկուրս ծավալելուանխուսափելի անհրաժեշտությանը:
Եվ հետգրության կարգով.
Մարդկության պատմության ամբողջ ընթացքում քաղաքական ռեժիմների առանձնահատկությունները ուսումանսիրողներին հավերժ հետաքրքրող գլխավոր հարցը եղել է՝ ի՞նչն է հանդիսանում այս կամ այն պետական կազմավորման առանցքային սկզբունքը: Այլ կերպ ասած, ո՞րն է այնառանցքային գաղափարը, որը բնորոշ է տվյալ քաղաքական ռեժիմին:
Մոնթեսկիոն տալով յուրաքանչյուր քաղաքական ռեժիմին՝ միապետությանը, բռնապետությանը կամ հանրապետությանը բնորոշ գլխավոր գաղափարը, անմիջապես ավելացնում է, որ պետությունները քայքայվում կամ կործանվում են բոլոր այն դեպքերում, երբ նրա առանցքային գաղափարը կամ չարաշահվում է կամ մոռացության է մատնվում: Ի դեպ մարդկությունը իր պատմության ողջ ընթցքում ականատես է եղել նշված պատճառով նույնիսկ ամենաազդեցիկ պետությունների կործանման բազմաթիվ դեպքերի:
Հետևաբար,մենք պարտավոր ենք կոչնակ հնչեցնել, որ այսօր Հայաստանում, 30 տարվա անկախությունից հետո,ոչ թե մոռացության է մատնված կամ չարաշահված է հանրային կյանքի առանցքային գաղափարը՝ ժողովրդավարությունը, այլ այն ուղղակի վտանգված է:
Կարծում եմ, որ մեր հասարակությունը չի կարող հանդուրժել և, հուսով եմ,չի հանդուրժի ներքաղաքական այնպիսի զարգացումներ, որոնք,ուղղակիորեն կամ քողարկված,կարող ենանվերականգնելի վնաս հասցնել մեզանումտարիների ժողովրդավարության փխրուն ձեռքբերումներին:
Ժողովրդավարությունը մեր հասարակության գիտակցված ընտրությունն է և այլընտրանք չունի:
Ժամանակն է, որմենք բոլորս, և առաջին հերթին, իշխանության պատասխանատուները, գիտակցենք,որ սա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ է ԵՎ ՎԵ՛ՐՋ:
Խոսրով Հարությունյան
ՀՀ Նախկին Վարչապետ
15.11.2019թ