Ապաստարաններ ամուսնալուծված տղամարդկանց համար
Խոսքը, ըստ Իտալիայի ամուսնալուծված տղամարդկանց ասոցիացիայի տվյալների, այն մարդկանց մասին է, որոնք բարձր սոցիալական կարգավիճակ ու լավ կրթություն ունեն և նախկինում երբեք աղքատության եզրին չեն հայտնվել: Իտալիայի դատարանները բնակարանը հատկացնում են ամուսնալուծված կնոջը, իսկ տղամարդուց պահանջում են ալիմենտ: Այդ մեծ ծախսերի պատճառով տղամարդկանց նույնիսկ միջոցներ չեն մնում սենյակ վարձելու համար: Ստիպված են ապրել ընկերների մոտ կամ գիշերել ավտոմեքենայում:
Եվ այժմ ահա երկրում սկսել են հայտնվել հատուկ ապաստարաններ: Այդ հարցում Իտալիայի ամուսնալուծված տղամարդկանց ասոցիացիային օգնության են հասել կամավորները և եկեղեցին:
Նման ապաստարաններում տղամարդիկ կարող են ապրել միայն մի տարի: Համարվում է, որ այդ ժամանակը բավարար է ամուսնալուծությունից հետո ոտքի կանգնելու համար: