Հայերեն   English   Русский  

Երևի թե ճիշտ կլինի, որ վարչապետին հաշիվ ներկայացնեմ իր հեղինակությունն ահռելի չափով իմ կողմից բարձրացնելու համար


Արծրուն Պեպանյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 658

Օրեր առաջ Էրդողանը վատ արտահայտվեց մեր ազգի մասին: Ես սպասեցի իշխանությունների արձագանքին, սակայն այն չկար:

Մինչդեռ լավ առիթ էր Էրողանին սուտ խոսելու մեջ բռնացնելով՝ ասել մեր ազգի պատմության մասին իրականությունը: Այդ պատասխանը անշուշտ կտարածեին աշխարհի բոլոր լրատվականները, և մենք մեծ գործ արած կլինեինք:

Որոշեցի ինքս պատրաստել պատասխանը և տեղադրեցի իմ էջում՝ վերջում գրելով վարչապետի մամուլի ծառայությանն աջակցող ծառայություն, որն ուշադիր ընթերցողին կհուշեր, որ իրական պատասխան չէ:

Այն, ինչ եղավ, անհավանական էր: Մի քանի հարյուր կիսում եղավ իմ էջից, մամուլի բազմաթիվ միջոցներ այն տարածեցին, և այն ներառեց գրեթե ողջ հայկական աշխարհը: Եվ ինչն էր կարևորը՝ ճնշող մեծամասնությունն այն ընկալում էր որպես իսկություն ու փառաբանում վարչապետին: Ես հասկացա, որ մարդիկ ուզում են այդ պատասխանի տեր վարչապետ ունենալ:

Երևի թե ճիշտ կլինի, որ վարչապետին հաշիվ ներկայացնեմ իր հեղինակությունն ահռելի չափով իմ կողմից բարձրացնելու համար:
-----
Հիմա՝ որոշ արձագանքներ՝

Վարչապետ ունենք աշխարհը չունի

Well....)
6 BC is yet very new...you could send him our 6100 year old winer's shoe....and maybe more!!!)))))))))))

ինչպես կասեր «Խաթաբալադի» հերոսը՝ շշել ա

Բռավոոոոո

Pashinian challenges erdogan by sending him a picture of a Babylon map and asks him to tell him which people live which territory and where the Turks are and where the Armenian are.

Պարոն Արծրուն Պեպանյանը կատակով գրած էր: Երանի իրական ըլլար....





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: