Հայերեն   English   Русский  

Պետք չէ այլ բաներ փնտրել, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը. Անդրանիկ Քոչարյանը` Մովսես Հակոբյանի աշխատանքից ազատման մասին


  
դիտումներ: 338

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի գնահատում գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի աշխատանքը:

Նրա աշխատանքից ազատելն էլ չի կապում խորհրդարան գնալու հետ, ասում է` միգուցե Մովսես Հակոբյանն է դիմում գրել::

Լրագրողի դիտարկմանը, թե պաշտոնանկությունից հետո այլևս չեն կարող նրան հրավիրել Ապրիլյանի հանձնաժողովին, Քոչարյանը նկատեց, որ իրենք ոչ մեկին էլ չեն պարտադրում, ում էլ որ հրավիրում են, հաճույքով են գալիս:

«Պետք չէ այլ բաներ փնտրել, հետևեք պաշտոնական տեղեկատվությանը»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկմանը, թե Մովսես Հակոբյանը նախկին իշխանության հետ էր ասոցացվում, Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ զինվորականությունը ընդհանրապես իր ծառայությունները մատուցել է բոլոր իշխանությունների ժամանակ. «Ուրիշ բան, որ տաբեր ժամանակաշրջանում, մեր զինվորականության նկատմամբ մի քիչ այլ վերաբերմունք է եղել, որովհետև եղել է նաև իշխանություն, որը մեր բանակին հասցրել է մեծ վնաս, նրանց օգտագործելով ներքաղաքական խնդիրների մեջ, ինչպես որ եղել է Մարտի 1-ը: Նորից եմ ասում` մեր բանակը պետք է զերծ մնա նման օգտագործման հնարավորությունից և այսօրվա իշխանությունները բացառում են նման բան երբևիցե»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: