Հայերեն   English   Русский  

1:9 հաշվով խայտառակ պարտությունից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ներողություն են խնդրել երկրպագուներից


  
դիտումներ: 562

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ Արթուր Սարկիսովը, Էդգար Բաբայանն ու Հովհաննես Համբարձումյանը Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում Իտալիայի հավաքականից կրած 1։9 հաշվով պարտությունից հետո Պալերմոյում մեկնաբանելով կատարվածը ներողություն են խնդրել երկրպագուներից վատ խաղի, խայտառակ հաշվի համար:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում ուժերը չափեց Իտալիայի հավաքականի հետ:
Հայաստանի հավաքականը պարտություն կրեց 1:9 հաշվով:
Իտալիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձան Չիրո Իմոբիլեն և Նիկոլո Ձանիոլոն: Աչքի ընկան նաև Նիկոլո Բարելան, Ալեսիո Ռամանյոլին, Ժորժինյոն, Ռիկարդո Օրսոլինին և Ֆեդերիկո Չիեսան: Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդգար Բաբայանը:
Սա ամենախոշոր հաշվով պարտությունն էր Հայաստանի հավաքականի պատմության մեջ։
Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը 10 միավորով գրավեց նախավերջին տեղը՝ հետ թողնելով միայն Լիխտենշտեյնին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: