Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ
դիտումներ: 664
Հաղորդվում է, որ Ֆրից ֆոն Վայցզեկկերը Բեռլինի Շառլոտենբուրգ շրջանում՝ Schlosspark-Klinik կլինիկայում, դասախոսություն վարելիս է եղել, երբ ներկաներից մեկը դանակով հարձակվել է նրա վրա: Ֆոն Վայցզեկկերը ծանր վնասվածքներ է ստացել և մահացել է: Դասախոսության մասնակիցներից մեկը փորձել է կանխել հարձակումը և նույնպես ծանր վնասվածքներ է ստացել: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, հետաքննություն է վարվում:
Ռադիոկայանը նշում է, որ Ֆրից ֆոն Վայցզեկկերը 2005-ից նշված կլինիկայի գլխավոր բժիշկն էր: Հարձակման օրը նա դասախոսություն էր վարում լյարդի խնդիրների վերաբերյալ: