Հայերեն   English   Русский  

Թուրքիայում 7 ամսում պաշտոնանկ են արել քրդամետ կուսակցության անդամ 24 վարչական շրջանի ղեկավարի


  
դիտումներ: 760

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ ուժ համարվող «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) զեկույց է հրապարակել «Թուրքիայում հոգաբարձուների ռեժիմը, ընտրելու և ընտրվելու իրավունքի բռնազավթումը» թեմայով:

Զեկույցում ներկայացվում է Թուրքիայում մարտի 31-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընտրված HDP-ական թեկնածուների փոխարեն իշխանությունների կողմից ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման մասին:

Ըստ զեկույցի` թուրքական իշխանութունները ՏԻՄ ընտրություններից մինչև օրս Թուրքիայի 4 քաղաքների և վարչական միավորների 20 ղեկավարների պաշտոնանկ են արել և նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել: Նշվում է, որ այդ ընթացքում ձերբակալվել են HDP-ական 13 քաղաքապետ:

Զեկույցում ասվում է, որ HDP-ին պատկանող 6 քաղաքապետարան են վերցրել, պաշտոնից հեռացրել են ավագանու 37 անդամի և ձերբակալել են ավագանու 44 անդամի:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած ՏԻՄ ընտրություններում վերոհիշյալ քրդամետ կուսակցությունը հաղթել էր 65 վարչական շրջաններում և ստացել ավագանում 1331 տեղ:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև մարտի 31-ից առաջ Թուրքիայում իշխանությունների կողմից HDP-ական քաղաքապետների փոխարեն հոգաբարձուների նշանակմանը և կուսակցության ներկայացուցիչների ձերբակալություններին:

Միջանկյալ նշենք, որ առաջին անգամ Թուրքիայում ժամանակավոր պաշտոնակատարների նշանակման ինստիտուտը ձևավորվել է 2016թ. սեպտեմբերի 11-ին:

Ըստ այդմ` մինչև 2019 մարտի 31-ը HDP-ական 102 վարչական միավորներից 95-ում պետությունը հոգաբարձու է նշանակել: Ձերբակալվել է 93 վարչական շրջանի ղեկավար, որից 15-ը դատապարտվել է ազատազրկման:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: